ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Պուտինը Սարգսյանին է հանձնել 22 տարի առաջ Երևանում գողացված Միխայիլ Վրուբելի հայտնի կտավը

Պուտինը Սարգսյանին է հանձնել 22 տարի առաջ Երևանում գողացված Միխայիլ Վրուբելի հայտնի կտավը
16.11.2017 | 13:59

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին է հանձնել 22 տարի առաջ Երևանում Ռուսական արվեստի թանգարանից գողացված Միխայիլ Վրուբելի «Դևը և հրեշտակը Թամարի հոգու հետ» կտավը։ Բանակցություններից հետո նախագահները այցելել են Տրետյակովյան պատկերասրահ, որտեղ «Հայկական մշակույթի օրերի» շրջանակում ներկայացված են Մարտիրոս Սարյանի ստեղծագործությունները։
Գեղանկարիչ Միխայիլ Վրուբելի հայտնի կտավի հայտնաբերման և վերադարձի մասին այս տարվա մարտին առաջին անգամ խոսել էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում: Ամփոփելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունները` Ս.Սարգսյանը առանձնահատուկ շնորհակալություն էր հայտնել նրան Վրուբելի կտավը Հայաստանին վերադարձնելու համար:


«Ռուսաստանի համապատասխան մարմինների ջանքերի շնորհիվ այս կտավը գտնվել է, և այսօր Վլադիմիր Վլադիմիրին հայտնեց Հայաստանին այդ նկարը փոխանցելու ռուսական կողմի մտադրության մասին»,- ասել էր Ս. Սարգսյանը։

Դիտվել է՝ 1702

Մեկնաբանություններ